2020-ի մայիսին Հայաստանում կայանա «Մեծ գործարար կամուրջ» խորագրով համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը եւ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանը քննարկել են համաժողովի կազմակերպչական աշխատանքների եւ համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան:

«Մեր առաջնահերթությունների շրջանակում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարեւորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը»,- նշել է Նաիրա Մարգարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ իրենք դեռ բավական աշխատանք ունեն իրականացնելու այս ուղղությամբ:

Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting), որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։